ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը Աստերոիդի միջազգային օր է հայտարարել, տեղեկացնում է ՄԱԿ նորությունների կենտրոնը։ Այդպիսով՝ ՄԱԿ–ում ուզում են ուշադրություն հրավիրել Երկիր մոլորակի վրա աստերոիդի ընկնելու սպառնալիքի վրա։ Որոշումը կայացվել է ՄԱԿ Տիեզերքի հարցերով կոմիտեի հանձնարարականով, հայտնում է Gazeta–ն։
Ամսաթիվն ընտրվել է՝ ի պատիվ հայտնի Տունգուսյան երկնաքարի ընկնելու օրվա (1908 թվական)։





























