Հարավային Սուդանին ցեղասպանության իրական վտանգէ սպառնում։ Այն կանխելու համար միջազգային համայնքը պետք է անհապաղ արձագանքի։Այս մասին նախազգուշացրել են ՄԱԿ փորձագետները ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ նստաշրջանի ժամանակ, որը նվիրված էր Հարավային Սուդանի իրավիճակին ։
Հարավային Սուդանում մարդու իրավունքների իրավիճակի հետաքննության հարցերով ՄԱԿ հատուկ հանձնաժողովի ղեկավար Յասմին Սոոկան պատմել է այդ երկիր իր այցելության արդյունքների մասին։ Նրա խոսքով երկրի բնակիչները մարդու իրավունքների կոպտագույն խախտումների ու աներեւակայելի բռնությունների են բախվում՝ կանանց բռնաբարում են, երեխաներին բռնի բանակ տանում, ընդդիմությանն ու նրա կողմնակիցներին կտտանքների ու անդատաստան մահապատիժների ենթարկում։ «Հարավային Սուդանում արդեն հիմա կան զանգվածային վայրագությունների որոշ դրսեւորումներ, բայց դա չի նշանակում, որ ցեղասպանությունը անխուսափելի է։ Դա վկայում է անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,- հայտնել է Յասմին Սոոկան։
Նրա կոչը աջակցել է ցեղասպանությունների կանխարգելման խնդրով ՄԱԿ հատուկ խորհրդական Ադամա Դյենգը, որը նույնպես ասել է, որ Հարավային Սուդանը էթնիկ հողի վրա բռնությունների նոր ալիքի էսկալացիայի շեմին է, ինչը կարող է ավարտվել ցեղասպանությամբ։
ՄԱԿ ներկայացուցիչը հայտնել է, որ ցեղասպանությունը պահանջում է ժամանակ ու նախապատրաստում, հետեւաբար միջազգային համայնքը այն կանխելու բոլոր հնարավորությունները ունի։ Այս կապակցությամբ նա կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին էմբարգո դնել Հարավային Սուդանին զենքի մատակարարումների վրա, նաեւ ընդլայնել պատժամիջոցային ցանկը։





























