Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հալեպում։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուշադրության կենտրոնում է եղել սիրիական հակամարտությունը, հ ատկապես Հալեպի արեւելյան մասում իրավիճակի կարգավորումը։ Լավրովը նշել է, որ սիրիական իշխանությունները վաղուց են պատրաստ թույլ տալ, որ շրջափակման մեջ հայտնված զինյալները դուրս գան այնտեղից, սակայն «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման առաջնորդների ազդեցության տակ այդ զինյալները դեռ չեն համաձայնում դադարեցնել կրակը։ Նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել ազդել զինված ընդդիմության այն ջոկատների վրա, որոնց աջակցում է Վաշինգթոնը։
Քննարկվել են նաեւ Հալեպի հումանիտար խնդիրները։ Ռուսական կողմը բացատրել է, թե Սիրիայի իշխանությունը Ռուսաստանի աջակցությամբ ինչ ջանքեր է ձեռնարկում քաղաքացիական բնակչության վիճակը թեթեւացնելու համար։ Քերին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ընդդիմադիրների այն խմբերի հետ, որոնք չեն կատարում ՄԱԿ ԱԽ պահանջը՝ առանց նախապայմանների շտապ միջսիրիական բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Անդրադարձել են նաեւ իրավիճակին Եմենում, Լիբիայում ու պաղեստինաիսրայելական կարգավորմանը։





























