Քալիֆորնիայի իշխանությունները Uber ընկերությանը սպառնացել են դատի տալ, եթե այն չդադարի Սան Ֆրանցիսկոյի փողոցներում անվարորդ տաքսիների փորձարկումները։ Փորձի մեկնարկից արդեն մի քանի ժամ անց Քալիֆորնիայի տարնսպորտային միջոցների գրանցման դեպարտամենտը ընկերությանը նամակ էր գրել, որում կոչ էր արել այդ գործողություններն անօրինական ճանաչել, հայտնում է BBC–ն։
Պաշտոնյաները նշել են, որ Uber–ը հատուկ թույլտվություն չի ստացել անվարորդ ավտոտրանսպորտի փորձարկումների համար։
Uber–ից հայտնել են, որ դրա համար թույլտվության կարիք չունեն, քանի որ մեքենայի ղեկին միեւնույնն է՝ վարորդ է նստած, որը հետեւում է կառավարման համակարգին եւ պատրաստ է միջամտել ճանապարհին բարդ իրավիճակի դեպքում։





























