Իսրայելական բնակավայրերին վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կկայանա ժամը 15:00-ին: Եգիպտոսի ներկայացրած բանաձեւն Իսրայելից պահանջում է «անհապաղ եւ ամբողջությամբ դադարեցնել պաղեստինյան գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում վերաբնակեցման գործունեությունը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը ներկայացված բանաձեւը «երկերեսանիությոն գագաթնակետ» է կոչել:

«Վերջին ամիսներին մենք դիվանագիտական ջանքեր ենք ներդրել՝ Անվտանգության խորհրդի անդամներին կոչ անելով մերժել նման բանաձեւը: Մենք ակնկալում ենք, որ մեր գլխավոր դաշնակիցը թույլ չի տա նման միակողմանի, հակաիսրայելական բանաձեւի ընդունումը»,- նշել է նա: