ԱՄՆ-ն պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո սահմանի հակաիսրայելական բանաձեւի հարցում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Եգիպտոսի կողմից ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված բանաձեւի նախագիծն Իսրայելից պահանջում է «անհապաղ եւ ամբողջությամբ դադարեցնել պաղեստինյան գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում վերաբնակեցման գործունեությունը»:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը ներկայացված բանաձեւը «երկերեսանիությոն գագաթնակետ» է կոչել: «Վերջին ամիսներին մենք դիվանագիտական ջանքեր ենք ներդրել՝ Անվտանգության խորհրդի անդամներին կոչ անելով մերժել նման բանաձեւը: Մենք ակնկալում ենք, որ մեր գլխավոր դաշնակիցը թույլ չի տա նման միակողմանի, հակաիսրայելական բանաձեւի ընդունումը»,- նշել է նա:




























