Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «հիմար» է անվանել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին, հայտնում է Reuters–ը։

Դուտերտեին վրդովեցրել էր այն, որ ալ -Հուսեյնը առաջարկել էր հետաքննություն սկսել Դուտերտեի նկատմամբ՝ թմրադեղեր վաճառողների սպանությունների փաստով։

Ֆիլիպինների առաջնորդն իր հեռուստաուղերձի ընթացքում հայտնել է, որ «այդ տղան կամ կատակում է, կամ էլ լրիվ խելքը թռցրել է»

«Դուք, ՄԱԿ-ի պաշտոնատար անձի՛նք, նստած եք ձեր հետույքների վրա, իսկ մենք ձեզ աշխատավարձ ենք վճարում։ Դու, հիմա՛ր, մի՛ ասա ինձ, թե ինչ անեմ։ Ո՞վ է քեզ նման իրավունք տվել»,- վրդովվել է քաղաքական գործիչը։