ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում Իսրայելին անահապաղ դադարեցնել պաղեստինյան գրավյալ տարածքների բնակեցումը։Փաստաթուղթը աջակցել են ԱԽ 14 անդամ երկրները, մինչդեռ ԱՄՆ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ՝ անտեսելով բանաձեւն արգելափակելու մասին Իսրայելի կոչը՝, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանաձեւում շեշտվում է, որ օկուպացված տարածքների, այդ թվում Արեւելյան Երուսաղեմի բնակեցումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նաեւ լուրջ խոչընդոտ՝ երկու անկախ պետությունների ստեղծման ճանապարհով հակամարտությունը կարգավորելու համար։ ՄԱԿ-ը պահանջել է, որ «Իսրայելն անհապաղ ու ամբողջովին դադարեցնի բնակեցումը», նաեւ կոչ է արել երկու կողմերին պայքարել ահաբեկչության ու բռնության քարոզման դեմ։
ՄԱԿ անդամ երկրների պատվիրակությունները՝ բացառությամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի բանաձն ընդունել են ծափողջույններով։





























