Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ը, գրում է The Independent–ը։ Իր ելույթում Ֆիլիպինների նախագահը սպառնացել է «այրել ՄԱԿ-ը»։

Ելույթ ունենալով Զամբոանդա քաղաքում Դուտերտեն հայտնել է․ «Կարող եք գնալ բողոքել ՄԱԿ-ին, ես կայրեմ ՄԱԿ-ը, եթե Ամերիկա գնամ»։

Դուտերտեի հերթական դժգոհության համար առիթ էր դարձել ՄԱԿ իրավապաշտպանների պահանջները՝ հետաքննել այն անձանց սպանությունները, որոնց մեղադրել են թմրադեղերի շրջանառության հետ առնչության մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով, Դուտերտեի պաշտոնավարման ընթացքում երկրում ավելի քան 6 հազար մարդ է սպանվել՝ թմրադեղերի դեմ պայքարի շրջանակում։