ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր «Թվիթերում» գրել է, որ իր «երդմնակալությունից հետո կփոխվի այն, ինչ վերաբերում է ՄԱԿ-ին»։

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին՝ ապա փոփոխությունները կլինեն հունվարի 20-ից հետո»,- հայտնել է նա։

Հունվարի 20-ին տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։