ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առաջ է անցել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնին հավակնող ընդդիմության առաջնորդ Մուն Չժե Ինից եւ մյուս թեկնածուներից: Ըստ Gazeta-ի՝ այսպիսին են RealMeter գործակալության անցկացրած հարցման արդյունքները:

Բան Կի Մունի ժողովրդականությունը, որը ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում պարտականությունների կատարումը կավարտի 2016 թվականի վերջին, մեկ շաբաթվա ընթացքում աճել է 2.8%-ով՝ հասնելով 23.3%-ի:

Մուն Չժե Ինին սատարում է կորեացիների 23.1%-ը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյոնին՝ 12.3%-ը, գործարար եւ ծրագրավորող Ան Չհոլ Սուին՝ 8.2%-ը:

Բան Կի Մունի վարկանիշը բարձրացել է Հարավային Կորեա վերադառնալու եւ երկրի զարգացմանը նպաստելու ցանկության մասին նրա հայտարարությունից հետո: