Ամերիկյան White64 գովազդային գործակալությունը կատակով Սանտա Կլաուսին առաջարկել է ավտոպիլոտով սահնակ։ JNGL64 մոդելն ասես պիկապ լինի, որի անիվների փոխարեն սահաչորսուներ են, սահնակը ժամում իբրեւ 3․676 մլն կմ արագություն է բացում, հայտնում է Motor–ը։
White64 Motors հորինված ապրանքանիշով սահնակն ունի իր սեփական էջը համացանցում։ Այնտեղ կարելի է ընտրել օրինակ կարմիրի հինգ երանգներից մեկը, սահնակի համարանիշն և այլ ատրիբուտներ։
Սանտա Կլաուսի հարմարավետ ուղեւորության համար սահնակում կան տաքացնելու գործառույթով բաժակի տակդիրներ ՝ տաք կակաոյի համար, նաեւ Wi-Fi-ի հնարավորություն։ JNGL64 ավտոպիլոտի համակարգը ստացել է Rudolph Red-Nose Guidance System անվանումը՝ «Ռուդոլֆ եղջերուի արկածները» մուլտֆիլմի ու կարմիր քթով ծնված գլխավոր հերոսի պատվին։






























