Գլխավոր վեհաժողովը վերանայել է ՄԱԿ-ի 2016-2017 տարվա բյուջեն։ Այն կազմելու է 5․61 մլրդ դոլար։ Վեհաժողովի անդամները մասնավորապես հաստատել են 639 մլն դոլարի հատկացումը Կազմակերպության հատուկ քաղաքական առաքելությունների գործունեությանը։ 1․5 մլն դոլար կհատկացվի ՄԱԿ-ի արդարադատության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Գլխավոր վեհաժողովը նաեւ մի շարք բանաձեւեր է ընդունել կադրերի կառավարման ոլորտում։ Այդ ոլորտում բարեփոխումները սկսվել են ավելի քան 20 տարի առաջ։