ՄԱԿ-ի կրոնական ազատության հարցերով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը ողջունել է ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որոնք ճանաչում են անհավատների ու աթեիստների իրավունքը՝ չդավանել կրոններից որեւէ մեկը։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման։

Հատուկ զեկուցողը հայտնել է, որ աթեիստներին դեռ հետապնդում են ամբողջ աշխարհում։ Որոշ երկրներում աթեիստական գաղափարների տարածումը դիտարկվում է որպես ահաբեկչական գործունեություն, մյուսներում՝ աստվածանարգություն, ու երբեմն էլ պատժվում է մահապատժով։ Ահմեդ Շահիդը շեշտել է, որ անհավատները, ինչպես եւ հավատացյալները, պաշտպանության կարիք ունեն։

Հատուկ զեկուցողը նաեւ համարում է, որ «հավատ» հասկացությունը պետք է գործածվի ամենալայն իմաստով ու ներառի թե աստվածաբանական , թե աթեիստական գաղափարները։