Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, Իսրայելին աջակցելու համար։ «Ընտրված նախագահ Թրա՛մփ, շնորհակալ եմ ջերմ բարեկամական վերաբերմունքի ու Իսրայելին միանշանակ աջակցելու համար»,- գրել է նա Twitter միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Թրամփը մինչ այդ աջակցություն էր հայտնել Իսրայելին՝ Իսրայելի դեմ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի կապակցությամբ «Մենք չենք կարող այսուհետ էլ Իսրայելի հանդեպ քամահրական ու անհարգալից վերաբերմունք ունենալ»,- գրել էր նա Twitter-ում։

«Իսրայելը միշտ եղել է ԱՄՆ բարեկամը․․․Դե իսկ հիմա ․․․ Վերջի սկիզբն էր Իրանի հետ սարսափելի գործարքը, իսկ հիմա ՄԱԿ –ի բանաձեւը (պաղեստինյան գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցման դեմ-խմբ․) ․․․Դիմացիր Իսրայե՛լ, հունվարի 20-ը մոտենում է»,- գրել էր Թրամփը։