Իսրայելապաղեստինյան հակամարտության «երկու պետության» հիմքով կարգավորումը վտանգված է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի կարող լռել, հայտնել է Reuters–ը։

Քերին աջակցել է ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ որոշումը, որը թույլ է տվել ընդունել բանաձեւ, որը պահանջում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան գրավյալ տարածքներում, նշելով, որ այն միտված է երկու պետությունների սկզբունքի պահպանմանը։ «Չնայած մեր ջանքերին, իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորումը՝ երկու պետության հիմքով , վտանգված է։ Մեր խիղճը մեզ թույլ չի տալիս լռել ու ոչինչ չանել, երբ մենք տեսնում ենք, որ խաղաղության վերաբերյալ մարդկանց հույսերը մարում են»։

«Ճշմարտությունն այն է, որ բռնությունը, ահաբեկչությունը, սադրանքը, բնակավայրերի ընդլայնումը, ու թվում է , թե անվերջանալի օկուպացիան երկու կողմերից էլ քանդում են խաղաղության հույսը ու ավելի են ամրապնդում մեկ պետության անդառնալի իրողությունը, ինչը շատերը չեն ուզում»,- ասել է Քերին։