Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարները շեշտել են Սիրիայում հակամարտության հաղթահարմանն աջակցելու նպատակով Իրան- Ռուսաստան- Թուրքիա ձեւաչափով ջանքերի հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ այդ թվում Աստանայում միջսիրիական բանակցությունների անցկացման նախապատրաստումն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան դե Միստուրայի հետ փոխգործակցության ապահովումը։





























