ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունը շնորհավորել է Սոմալիի ժողովրդին նոր Դաշնային խորհրդարանի երդմնակալության կապակցությամբ։ Նա այդ իրադարձությունը պատմական հաղթանակ է անվանել, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՄԱԿ-ի ղեկավարը խորհրդարանի անդամներին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել գործընթացը, ընտրելով երկու պալատների խոսնակներին ու նախագահին։ Խորհրդարանը, Բան Կի Մունի խոսքով, նաեւ պետք է անհապաղ հաստատի երկրի սահմանադրությունը։

Գլխավոր քարտուղարը ողջունել է Սոմալիի անվտանգության ուժերի ու այդ երկրում Աֆրիկյան միության առաքելության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը ընտրություններում կարգուկանոն ապահովելու ժամանակ։