ՄԱԿ հեռացող գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակում անցկացվող ամանորյա հանդիսությունների հատուկ հյուր է լինելու, հայտնում է ՏԱՍՍ-ը;
Բան Կի Մունին են վստահելու մինչեւ 2017-ի սկիզբը հետադարձ հաշվարկի կոճակը սեղմելը։ Այդ կոճակը գործի կդնի երկնաքերերից մեկի գմբեթին տեղադրված բյորեղակապյա գունդը։ Երբ այն հասնի ստորին կետին, ԱՄՆ արեւելյան ափին կեսգիշեր կլինի։ Դրա հետ մեկտեղ կսպառվի նաեւ Բան Կի Մունի լիազորությունների ժամկետը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ միանալու հարյուր հազարավոր մարդկանց, որպեսզի Թայմզ սքվերում նրանց հետ դիմավորեմ Նոր տարին»,- ասել է Բան Կի Մունը։ Նրա խոսքով այդ հանդիսությունը մարդկությանը հիշեցնում է, որ անհրաժեշտ է համախմբվել գլոբալ մարտահրավերները լուծելու համար։
Թայմզ սքվերում ամանորյա հանդիսությունները արդեն 100 տարվա պատմություն ունեն։ Անցած տարի բյուրեղապակյա գնդի գործարկմանը հրապարակում հետեւել է մոտ 1 մլն զբոսաշրջիկ ու բնակիչ։ Իսկ հեռուստացույցով՝ շուրջ 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում։
Անցած տարիներին երեկույթի հատուկ հյուրերն են եղել բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը ու նրա կին Հիլարի Քլինթոնը, նաեւ դերասան Քրիստոֆեր Ռիվը, որը Սուպերմենի դերն է կատարել 1970-1980 ականներին թողարկված ֆիլմաշարում։





























