Հոկտեմբերի 31-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագ է մատուցվել, որի ժամանակ տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն եւ օծում:
Քահանա են օծվել 16 նորընծա սարկավագներ, որոնք ստացել են հոգեւոր նոր անուններ:
Ձեռնադրող Սրբազան Հայրը քարոզ է կարդացել, որից հետո Գարեգին Բ-ի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացել են Ս. Խորան` համբուրելով քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվել է նաեւ վեղարի տվչության արարողություն: 16 նորընծաներից Տ. Մովսես, Տ. Սամվել, Տ. Անդրեաս եւ Տ. Երեմիա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:





























