ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները ու միավորել ջանքերը հակամատությունները կանխելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է ՄԱԿ ԱԽ անդամներին ուղղված՝ իր ընտրվելուց հետո առաջին ուղերձում, Խորհրդի նիստի ժամանակ։

Գութերիշը կոչ է արել միջազգային համայնքին պատերազմին չվերաբերվել որպես անխուսափելի մի բանի։ Նրա խոսքով դա «ընտրության հարց է»։ «Մենք պետք է փոխենք մոտեցումը խաղաղության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը։ Տասնամյակներով մենք արձագանքել են հակամարտություններին։ Իսկ ապագայում մենք ավելի շատ ջանքեր կգործադրենք պատերազմը կանխելու ու խաղաղություն պահպանելու ուղղությամբ»,- ասել է նա։

Գութերիշն ասել է, որ ստեղծվելու է քաղաքական հարցերով ավագ խորհրդականի պաշտոն, որի խնդիրն է լինելու նկատել սպառնացող հակամարտության նշանները ու պատասխան քայլեր մշակել։