ՄԱԿ–ում ողջունում են ՄԱՆ–ի վարչախմբի որոշումը մեղմել 35 տարվա ազատազրկման դատապարտված WikiLeaks–ի իրազեկիչ, հետագայում սեռը փոխած ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգի դատավճիռը։ ՄԱԿ–ի փորձագետը հորդորել է բոլոր երկրների ղեկավարներին հրաժարվել մարդու իրավունքների կոպտագուն խախտումների վրա հանրության ուշադրությունը հրավիրող իրազեկինչերին հետապնդելու արատավոր սովորույթից։
«Ես ողջունում եմ Չելսի Մենինգի դատավճիռը մեղմելու որոշումը եւ մայիսին սպասվող ազատ արձակումը։ Սակայն ցանկանում եմ, շեշտել, որ տարբեր երկների բանտերում դեռեւս պահվում են եծ թվով իրազեկիչներ, որոնք գործել են լավագույն մղումներց ելնելով եւ փորձել լույս սփռել մարդու իրավունքների խախտումների վրա», – հայտարարել է ժողովրդավարական եւ արդարացի միջազգային կարգի խթանման հարցերով Անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը։ Նա նաեւ պետությունների ղեկավարներին հորդորել է դադարեցնել Ջուլիան Ասանժի եւ Էդվարդ Սնոուդենի նման մարդկանց հետապնդումը, իսկ բանտերում գտնվողերին անհապաղ ազատ արձակել։





























