Հայաստանում տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 2.7 տոկոս, իսկ 2018-ին՝ 3 տոկոս։ Այս մասին ասված է ՄԱԿ տնտեսական եւ սոցիալական  հարցերով դեպարտամենտի WESP-2017 տնտեսության հեռանկարների եւ վիճակի մասին զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ ԱՊՀ–ի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրները 2017-ին 1,4–տոկոսանոց աճ կգրանցեն։

Փաստաթղթում նշվում է, որ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ղրղզստանում եւ Մոլդովայի Հանրապետությունում  գների աճը ցածր մակարդակի վրա է։

Հայաստանում գնաճը, ըստ ՄԱԿ փորձագետների կանխատեսումների, 2017-ին կկազմի 1.5 տոկոս, իսկ 2018-ին՝ 3  տոկոս։