Անհայտ անձինք նռնականետից կրակ են բացել Ստամբուլի Վաթան փողոցում գտնվող անվտանգության վարչության շենքի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն՝ վկայակոչելով DHA գործակալությունը։

Նախնական տեղեկություններով, արկերը նշանակետին չեն հասել։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Սկսվել են կրակ բացողների  հայտնաբերման գործողությունները։