Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները Ղազախստան են ժամանել Աստանայում միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, հայտնում է «Ինտերֆաքս Ղազախստանը»:

«Այս պահին Աստանա են ժամանել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուր Ժայնակովը:

Բանակցություններ են կայացել այդ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով:

Կիրակի գիշերը կժամանի նաեւ ՄԱԿ՝ Սիրիայի  հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Սիրիայի ընդդիմության պատվիրակության ղեկավարները: Սիրիայի կառավարական պատվիրակությունը Աստանա կժամանի կիրակի: