«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00- 22.00 կդադարեցվի «Կենտրոն» վարչական շրջանի Չարենցի փողոցի եւ նրբանցքների, Նար-Դոս փ. 30-ից բարձր համարների, Վարդանանց փ. 20-ից բարձր զույգ եւ 83-ից բարձր կենտ համարների, Տիգրան Մեծի փ. 25-31 համարների, Քաջազնունի, Ալ. Մանուկյան, Եր. Քոչար, Քրիստափորի, Տոլստոյ, Վրացյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























