Նոյեմբերի 2-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում թիվ 1 հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ազդրերի միջանցիկ հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Փ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 հասցեում գործող «Օազիս» սրճարանի մոտ անհայտ անձը խուլիգանական դրդումներով հրազենային վնասվածք է պատճառել Արսեն Փ.-ին:

Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է քննչական բաժինը: