ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունում հանդես են եկել հայտարարությամբ ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին ԱՄՆ մտադրության կապակցությամբ։ Վարչությունը ուշադիր հետեւելու է, որ այս որոշումը չանդրադառնա այն մարդկանց վրա, որոնք ԱՄՆ-ում ապաստան են փնտրում։

«Մենք հուսով ենք, որ հիմա, երբ փախստականները օգնության սուր կարիք ունեն, ԱՄՆ-ն կշարունակի կատարել առաջնորդի դեր ու կպահպանի հետապնդումներից ու հակամարտություններից փրկվողներին պաշտպանելու վաղեմի ավանդույթը»,- ասվում է հայտարարության մեջ։