ԱՄՆ մայրուղիներին երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն գերմանական կոնցեռնը հետ է կանչելու մասնավորապես Audi ապրանքանիշի կոնցեռնին պատկանող մոտ 600 հազար ավտոմեքենա, հայտնում է «Սինհուան»։

Ըստ հայտարարության, Audi մեքենաների մի մասը հետ է կանչվում սառեցման համակարգի հիդլավլիկ պոմպի դեֆեկտի պատճառով, որը կարող է աղտոտվել ու հանգեցնել գերտաքացման ու այրման։ Այդ պատճառով հետ է կանչվում 342 867 մեքենա։ Հիմնականում 2013-2017 թթ․ արտադրության A5, Q5 SUV եւ A5 Cabriolet մոդելները։

Թերություն է հայտնաբերվել նաեւ ջրահեռացման անցքում, ինչի հետեւանքով կարող են տուժել անվտանգության բարձիկները։ Այս պատճառով հետ է կանչվել 2011-2017 թթ արտադրված 234 054 մեքենա ։

ԱՄՆ մայրուղիներում երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ կոնցեռնը պետք է մեքենայատերերին նախազգուշացնի ու անվճար վերանորոգում անի։ Մեքենաները կսկսեն հետ կանչվել հաջորդ ամսվանից։