Անտվերպենի իշխանությունները Բելգիայում առաջինն են արգելել այսպես կոչված «կեղտոտ» մեքենաներով մտնել քաղաքի կենտրոնական մաս, որը կոչվում է «արտանետիչ գազերի ցածր մակարդակով գոտի», հայտնում է Premiere ռադիոկայանը։

Արգելքը տարածվում է ավելի քան 20 տարվա բենզինով շարժիչ կամ ավելի քան 15 տարվա դիզելային շարժիչով մեքենաների վրա։ Նման մեքենաները կազմում են Ֆլանդրիայի խոշորագույն քաղաքի տրանսպորտային պարկի մեկ հինգերորդ մասը։

Premiere-ի տվյալներով, էկոլոգիական անվտանգության ռեժիմը խախտողներին սպառնում է 125 եվրո տուգանք։

Անտվերպենը «արտանետիչ գազերի ցածր մակարդակով գոտի» հայտարարելու շնորհիվ մինչեւ 2020 թ․ հնարավոր կլինի կիսով չափ կրճատել որոշ վնասակար մասնիկների արտանետումը, վստահ են բնապահպանները։

Ակնկալվում է, որ Անտվերպենի օրինակով Բրյուսելն ու Գենտան էլ քաղաքի կենտրոնը կփակեն «կեղտոտ» մեքենաների համար։