Նոյեմբերի 5­ին, ժամը 12­ին Հայաստանի Հանրային խորհրդում տեղի կունենա «Ազգային համագործակցության ցանց» բազմակողմանի ծառայություններ մատուցող պորտալի մեկնարկի շնորհանդեսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության, սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանրային խորհրդից: Թեմայով նախապես հետաքրքրվողները կարող են դիմել Արշակ Սադոյանին: