Ղազախստանում վաճառքի է հանվել ԶԻԼ–117 ներկայացուցչական ավտոմեքենա։ Հայտարարության հեղինակի խոսքով, մեքենան ծառայել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահի տիկին Ռաիսա Գորբաչովային, հաղորդում է Kolesa.kz–ն։

Մեքենան զրահապատ չէ, արտադրվել է 1988 թվականին, վազքը ընդամենը 3 հազար կիլոմետր է։ Լիմուզինի շարժիչի ծավալը կազմում է 7,7 լիտր, փոխանցման տուփը ավտոմատ է։ Վաճառողը պնդում է, որ ավտոմեքենան երբեւէ չի վերանորոգվել։

Մեքենայի արժեքը վաճառողը գնահատել է 75 միլիոն տենգե, ինչը մոտ 14 միլիոն  ռուբլի է։