Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է ԵԱՀԿ-ի մոնթորինգային առաքելության անդամներին, որոնք չեն արձագանքել Դոնեցկի մարզի Ավդեեւկա քաղաքի բնակելի շենքերի մոտ Ուկրաինայի Զինված ուժերի տանկերի հայտնվելուն: Նա համապատասխան գրառում է կատարել Facebook-ում, փոխանցում է Lenta-ն: 

«Տանկեր չնկատելու այդպիսի աշխատանք կա»,- նշել է Զախարովան:

Փետրվարի 1-ին տանկերը տեսանկարահանել է BBC-ի թղթակից Թոմ Բարիջը: Հոլովակում տանկերի կողքին զինծառայողներ են կանգնած, նաեւ ԵԱՀԿ-ի առաքելության մեքենաները:

Այս շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ին ընդդիմացող աշխարհազորայինները մեկնաբանել են Ավդեեւկայում ուկրաինական խմբավորման կուտակումը: ԵԱՀԿ-ում, ի դեպ, հայտարարել են փետրվարի 5-ին շփման գծից ծանր սպառազինությունը հեռացնելու հակամարտող կողմերի համաձայնության մասին

2015 թվականի օգոստոսից Ավդեեւկայի շրջանում մարտերը ամենաարյունահեղն են: Պայքարը հիմնականում ընթանում արդյունաբերական գոտու համար, որից ոչ հեռու է գտնվում տրանսպորտային Յասինովատսկի հանգույցը: Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը վերջին օրերին մի քանի հարյուր մարդու կորուստ է ունեցել, աշխարհազորայինների կորուստների մասին ճշգրիտ տվյալներ չկան: