Լոս Անջելեսի բնակիչը մի քանի տասնյակ տարի Ferrari-ի եզակի մոդելը պահել է բնակելի շենքի իր բնակարանում: 1959 թվականի արտադրության 250 GT PF կուպեն ամերիկացին «զնդանել» է շարած պատի հետեւում գտնվող սենյակում: Այս մասին հայտնում է Motor-ը:

Հոլիվուդյան բնակարանում թաքցված մեքենայի մասին հայտնի է դարձել նախկին տիրոջ փաստաբանի շնորհիվ: Իրավաբանը նրանից գնել է սպորտքարը, որը թաքցված է եղել 1980-ական թվականների կեսերից:

Ամերիկացին այն թաքցրել է՝ վախենալով առեւանգելուց, քանի որ այն տարիների Հոլիվուդը անվտանգ շրջան չի համարել: Դրա համար նա ստիպված է եղել քանդել բնակարանի պատերից մեկը, ապա այն դարձյալ շարել:

Տասնյակ տարիների ընթացքում նա մեքենան մի փոքր նորոգել է՝ գնելով տարբեր պահեստամասեր: Ավտոմեքենան նա հատուկ կանգնակների վրա է դրել, որպեսզի երկրաշարժի դեպքում չշարժվի: