Մյանմայի անվտանգության ուժերը խմբակային բռնաբարություններ, սպանություններ, այդ թվում՝ նորածինների եւ մանկահասակ երեխաների, դաժան ծեծ, առեւանգումներ եւ այլ ծանրագույն հարցագործություններ են կատարում։ Այս վայրագությունները տեղի են ունենում Ռեկհայն նահանգի հյուսիսում, որտեղ մահմեդական փոքրամասնություն ռոհինջա ցեղախմբի ներկայացուցիչները հայտնվել են կառավարական զորքերի շրջապատման մեջ։
ՄԱԿ–ի նոր զեկույցում ներկայացված են նահանգի շուրջ 200 փախստականների հետ Բանգլադեշում կայացած զրույցների արդյուքները, հաղորդում է ՄԱԿ–ի Ռադիոն։
«204 մարդուց չկար մեկը, ով այս կամ այն չափով տուժած չլիներ։ Ոմանց տունն էին վառել կամ կողոպտել, մյուսների ընտանիքի անդամներին էին սպանել կամ անհետ կորել էին։ Նման բան չափազանց հազվադեպ է լինում», – ասել է փորձագետների խմբի ղեկավար Լինեա Արվիդսոնը։
100 հարցված կանանցից կեսը ենթարկվել է սեռական բռնության, այդ թվում՝ խմբակային բռնաբարության։ Զեկույցում նկարագրվում է, թե ինչպես են 8 ամսական երեխային սպանել մոր աչքի առաջ, որին այդ պահին բռնաբարում են 5 զինվորներ։ Զինվորականները մարդկանց ողջ-ողջ այրում էին իրենց տներում։
ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնայատար Զեիդ Ռաադ ալ–Հուսեյնը Մյանմայում տեղի ունեցած վայրագությունները որակել է «աննախադեպ» եւ միջազգային հանրությանը կոչ արել պահանջել Մյանմայի իշխանություններից ահապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։



























