Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ուկրաինան ամռանը Եվրամիությունում առանց վիզայի ռեժիմ կստանա:

ՈւՆԻԱՆ-ը հայտնում է, որ նա այս մասին հայտարարել է Բրյուսելում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպումից հետո: Յունկերի խոսքով՝ հանդիպման ընթացքում Գրոյսմանի հետ քննարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: «Մենք քննարկել ենք վիզային ազատականացման հարցերը: Դա տեղի կունենա ամռանը»,- ասել է Յունկերը: