Մեքենաների ու մոտոտեխնիկայի առքուվաճառքով զբաղվող իտալական Ruote Da Sogno ֆիրման վաճառքի է դրել 1946 թ․ արտադրված Vespa Numero 3 մոտոռոլլեր, հայտնում է Lenta–ն։

Մոտոռոլլերը սարքավորված է երկտակտ շարժիչով։ Ի տարբերություն ավելի ուշ ժամանակաշրջանի Vespa մոդելների, առաջարկվող նմուշի ղեկը ծածկված չէ դեկորատիվ մետաղական ծածկով։ Հետեւի ամորտիզատոր չկա, դրա դերը կատարում է նստատեղի տակ տեղադրված զսպանակը։

Սքութերը վերանորոգել են ու վաճառողի խոսքով այն այդ մոդելի աշխարհի միակ պահպանված նմուշն է ։ Այն առաջարկվում է օրիգինալ համարանիշով։ Գինը՝ 250 հազար եվրո է։

Vespa մոտոռոլլերները Piaggio իտալական կոնցեռնն արտադրել է 1946 թվականից սկսած։ 2012-ին այդ տեսակի տրանսպորտի երկրպագուները իրենց սեփական սոցցանցն են ստեղծել։