Աշխարհում տեղի ունեցող հակամարտություններն ավելի ու ավելի հաճախ են կապվում համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի հետ։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերիշը, հաղորդում է TASS-ը։

«Մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում, հետեւում հին ու նոր հակամարտություններին, դրանք դառնում են առավել կապված համաշխարհայն ահաբեկչական սպառնալիքի հետ»,-ասել է նա։

«Նիգերիան, Մալին, Լիբիան, Իսրայելը, Պաղեստինը, Սիրիան, Սոմալին, Եմենը, Աֆղանստանը-պարզ է, որ այժմ այդ բոլոր ճգնաժամերը կապված են միմյանց հետ։ Գրոհայինները տեղաշարժվում են եւ համաշխարհային անվտանգության հսկայական սպառնալիք ստեղծում»,-նշել է Գութերիշը։