Նոյեմբերի 6-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շենքի մուտքում գողացել են 36-ամյա Ցողիկ Մ.-ի պայուսակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.20-ին, Քաջազնունու փողոցի թիվ 8 շենքի 2-րդ հարկի աստիճանահարթակում անհայտ անձը հափշտակել է Ցողիկ Մ.-ի պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, 4.500 դրամ, 10 ԱՄՆ դոլար եւ արծաթյա մատանի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























