Կիեւում շարունակվում են զանգվածային ակցիաները՝ Մայդանի տարելիցի կապակցությամբ, հաղորդում է УНИАН-ը։

Կառավարական թաղամասում եւ Անկախության հրապարակում անվտանգության միջոցառումները՝ ի տարբերություն երեկվա, մի փոքր թուլացված են։ Մարդիկ ծաղիկներ են դնում այն վայրերում, որտեղ զոհվել են «մայդանականները» եւ «Երկնային հարյուրյակի» հիշատակը անմահացնող հուշահամալիրում։

Մի քանի հարյուր մարդ գտնվում է Մայդանում եւ մոտ հարյուր մարդ «Կրեշչատնիկ» մետրոյի կայարանի ելքի մոտ գտնվող ժամատան կողքին։

Կառավարական թաղամասը փակված է մետաղե դարպասներով, սակայն մետաղախուզարկիչներ չկան։ Իրավապահները քաղաքացիներին խնդրում են ցույց տալ ձեռքի պարունակությունը։

Պետք է նշել, որ նախագահի նստավայրը շրջափակված չէ իրավապահներով։