ՄԱԿ-ը տվյալներ չունի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ էլ-Իսլամ Քադաֆիի մասին եւ չի կարող վստահ լինել, թե նա դեեւս ողջ է։ Այս մասին Ժնեւում բրիֆինգի ժամանակ հեռախոսով հայտնել է Լիբիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օգնական Կլաուդիո Կորդոնին, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ակնհայտ է, մենք չենք կարող վստահ լինել ոչնչում։ Քանի որ ոչ ոք ոչինչ չի տեսել եւ չի լսել Սեյֆ էլ-Իսլամի մասին։ Մենք չենք ցանկանում մտածել, որ նրա հետ որեւէ վատ բան է տեղի ունեցել միայն այն պատճառով, որ մենք ոչինչ չգիտենք նրա ճակատագրի մասին։ Սակայն պարզ է, որ մենք հետաքրքված կլինենք, եթե հասանելիություն ստանանք նրա մասին տեղեկությանը», - հայտնել է Կորդոնին։



























