ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով մինչեւ 2018  թվականի փետրվարի 26-ը երկարաձգվում են Եմենի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը սպառնացող եւ երկրում քաղաքական անցմանը խոչընդոտող մի շարք կազմակերպությունների եւ անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Սինհուան:

ԱԽ-ն Եմենում հակամարտող կողմերին կրկին կոչ է արել տարաձայնությունները հարթել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով, հրաժարվել բռնությունից եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից:

Բանաձեւում նաեւ նշվում է, որ ՄԱԿ-ը խորապես մտահոգված է Եմենում մարդասիրական իրադրության վատթարացման, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելուն խոչընդոտելու առիթով: