ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է վերջին ամիսներին Կոնգոյի Քասաի նահանգում տեղի ունեցած բռնությունները, երկրի կառավարությանը կոչ անելով անհապաղ սկսել խաղաղ բնակիչների սպանությունների ու մանկահասակ զինյալների հավաքագրման դեպքերը, հայտնում է «Սինհուան»։
Վերջերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ զինված խմբավորումները Քասաի նահանգում հավաքագրում են մանկահասակ զինյալների, իսկ Կոնգոյի անվտանգության ուժերը այդ նահանգում սպանում են խաղաղ բնակիչներին։ ԱԽ-ն լուրջ մտահոգություն է հայտնում այդ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են ռազմական հանցագործություններ բնորոշվել։ Միաժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ն Կոնգոյի կառավարությանը կոչ է արել զսպվածություն դրսեւորել ու ռազմական ուժը կիրառել միայն տեղին ու օրենքների հիման վրա։ ԱԽ-ն նաեւ կոչ է արել սկսել արդար ու վստահելի հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։




























