ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց երկմտելու մարտահրավեր կնետի Ռուսաստանին, «եթե մենք տեսնենք որեւէ սխալ բան»։ Այս մասին Al Jazeera–ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին՝ մեկնաբանելով Թրամփի առաջին ելույթը Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին՝ Ռուսաստանը պետք է համարել Թրամփի վարչակազի դաշնակիցը, թե թշնամին, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը չպետք է լինի ոչ մեկը, ոչ մյուսը։ «ԲՆականաբար, եթե ստացվի, որ Ռուսաստանը մեզ հետ լինի, լավ կլինի։ Բայց այսօր մենք վշտացած ենք Մոսկվայի գործողություններից»,- ասել է Հեյլին, նշելով, որ Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւի վրա։ «Մենք քննադատել ենք Ռուսաստանին Ղրիմում ու Ուկրաինայում նրա գործողությունների համար։ Մենք նրան մարտահրավեր կնետենք, եթե տեսնենք, որ ինչ- որ բան սխալ է ընթանում։ Եթե մենք կարողանանք միասին աշխատել, մենք իհարկե կփորձենք»։
Նրա խոսքով ԱՄՆ դաշնակիցները մտահոգվելու պատճառ չունեն։ «Մեր դաշնակիցները , ավելին քան երբեւէ, վստահ են, որ մենք կաջակցենք նրանց։ Իսրայելը, Ուկրաինան, Ֆրանսիան ու Բրիտանիան տեսել են դա»,- նշել է նա։ «Նրանք տեսել են, թե ինչպես ենք մենք բազմիցս մարտահրավեր նետել Ռուսաստանին»,- հավելել է Հեյլին։


























