Lamborghini ընկերությունը ճապոնական Mizuno-ի հետ նոր մարզակոշիկ է ներկայացրել՝ Wave Tenjin 2: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը:

Ընկերությունները համագործակցում են արդեն շուրջ երկու տարի:

Արտաքինից մարզակոշիկի ներբանն ավտոմեքենայի հետեւի ապակու է նման: Կոշիկը հասանելի է երեք տարբերակով՝ մուգ կապույտ, սեւ-ոսկեգույն եւ կարմիր-մոխրագույն: Այն 400 դոլար արժե: