Ամերիկյան North Hills Auto Mall պորտալում հայտնվել է հայտարարություն Lincoln Town Car-ի վաճառքի մասին, որի սալոնի հետեւի մասում սթրիփթիզի պարաձող կա։ 1988 թ․ արտադրված լիմուզինը գնահատվել է 15 հազար դոլար, գրում է Motor –ը։
Ավտոմեքենան ձևափոխվել է Southamton Coach Works–ում, լիմուզինի հետեւի նստատեղերը, նաեւ ծալովի պարաձողը բաց վիճակում են մնում։ Կտրված ծածկի փոխարեն միայն պատյան է, որով կարելի է փակել կենտրոնական մասից մինչեւ սալոնի հետեւի «սահմանը»։ Իսկ պարաձողը ամրացված է կենտրոնական մասում՝ նստատեղերի երկրորդ ու երրորդ շարքերի միջեւ։




























