«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 11-ին ժամը 10.00-22.00-ին կդադարեցվի Թաիրով եւ Փարաքար գյուղերի ջրամատակարարումը:
Շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 12-ին ժամը 10.00-24.00-ին կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Նոյ թաղամասի, Սեբաստիա փ. 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Շահումյանի 1, 2, 3, 12, 13, 14, Կուրղինյան, Բատիկյան, Ջամբուլի, Մեծարենց, Վարուժան, Դուրյան, Շրջանային, Վանտյան, Տիտով, Իսրայել Օրի, Մալաթիա, Ոսկանյան, Մարտիկյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























