Աֆղանստանում նորից կտրուկ ակտիվացել են զինված բախումները։ Անցած տարի զոհված քաղաքացիական անձանց թիվը ամենաբարձրն է եղել վերջին 10 տարիների համեմատ։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Տադամիտի Յամամոտոն։

«Ազգային միասնության կառավարությունը հետկոնֆլիկտային վերականգնման հնգամյա ժամանակաշրջանի կեսն է անցել։ Մենք տեսնում ենք որոշակի արդյունք։ Սակայն դեռ շատ անելիքներ կան»,- ասել է Տադամիտի Յամամոտոն։ Նա պատմել է երկրում ծրագրվող խորհրդարանական ընտությունների ու կոռուպցիայի դեմ պայքարում ձեռքբերված հաջողությունների մասին։ Նա հայտնել է , որ Աֆղանստանի կառավարությունը ստիպված է խաղաղ վերափոխումներ  ու տնտեսական աճ ապահովել զինված բախումների ակտիվացման ու ընդհանուր անվտանգության իրավիճակի վատացման պայմաններում։

«Մտահոգիչ է անվտանգության իրավիճակի վատացումը։ 2017-ի սկզբին, չնայած ցուրտ ձմեռային ամիսներին, երկրում շարունակվել են զինված բախումները ։ Ես լրջորեն մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որոնք կանխատեսում են գարնանը ռազմական գործողությունների ակտիվացում»,- ասել է Յամամոտոն։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Աֆղանստանում օտարերկրյա զինյալների՝ այդ թվում ԻՊ անդամների ներկայությամբ։