ՄԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ աշխարհն այսօր գտնվում է 1945 թվականից  ի վեր՝ ամենամասշտաբային հումանիտար աղետի շեմին: ՄԱԿ-ի տվյալներով՝ չորս երկրներում՝ Եմենում, Հարավային Սուդանում, Սոմալիում եւ Նիգերիայում ավելի քան 20 մլն մարդու սով է սպառնում, հաղորդում է BBC-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենի խոսքերով՝ շտապ միջոցներ չձեռնարկելու դեպքում  այս երկրներում հումանիտար բարդ իրավիճակը կվերածվի ճգնաժամի:

 «Առանց խոշոր մասշտաբի կոլեկտիվ եւ համակարգված աշխատանքի՝ մարդիկ այդ երկրներում կմեռնեն սովից», -հայտարարել է Օ' Բրայենը:

Նրա խոսքով՝  աղետից խուսափելու համար մինչեւ հունիս  այդ երկրներ պետք է 4,4 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն հասցնել:

Նշված երկրներում հումանիտար վիճակը վերջին տարիներին  նկատելիորեն վատթարացել է ռազմական հակամարտությունների պատճառով: