Թուրքիան, որպես երաշխավոր պետություն, պատասխանատվություն է կրում Աստանայի բանակցություններին մասնակցությունից սիրիական զինված ընդդիմության հրաժարվելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

«Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այն կառավարվում է: Թուրքիան, որպես երաշխավոր պետություն, պատասխանատվություն է կրում դրա համար: Հարկավոր է Թուրքիային հարցնել, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում»,- ընդգծել է Ջաֆարին:

Դիվանագետն ակնարկել է, որ կառավարական պատվիրակությունն Աստանա է եկել ո՛չ հանուն ընդդիմության:

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հերթական միջազգային հանդիպումն Աստանայում անցկացվում է մարտի 14-15-ին: Մարտի 14-ին ծրագրված են նախնական խորհրդակցություններ, իսկ 15-ին կայանալու է հանդիպման մասնակիցների լիագումար նիստը:

Ջաֆարին Աստանայում ռուսական կողմի հետ հանդիպումը կառուցողական է կոչել: